Վերջերս հրապարակվել է PHP-ի կրիտիկական խոցելիություն։ Մեր թիմը անվտանգության թարմացումը տեղադրել է վիրտուալ հոսթինգի բոլոր սերվերների վրա նույն օրը՝ հրապարակումից ժամեր անց։
Ձեզանից որևէ գործողություն չի պահանջվում․ հոսթինգում հասանելի PHP-ի տարբերակները թարմացված են, մեզ մոտ տեղակայված կայքերը չեն տուժել։ Եթե ունեք սեփական VPS և PHP-ն սպասարկում եք ինքներդ, հնարավորինս շուտ թարմացրեք ձեր ճյուղի վերջին թողարկմանը․ անհրաժեշտության դեպքում աջակցության թիմը կօգնի։
Մենք հետևում ենք մեր օգտագործած ծրագրերի անվտանգության տեղեկագրերին և կրիտիկական ուղղումները տեղադրում ենք՝ չսպասելով պլանային սպասարկմանը։
