Ընդլայնել ենք հոսթինգի, դոմենների, VPS-ների և SSL վկայագրերի վճարման եղանակները։
- Բանկային քարտեր Ամերիաբանկի միջոցով՝ Visa և Mastercard, այդ թվում Google Pay և Apple Pay։
- Telcell Wallet՝ Հայաստանի հաճախորդների համար։
- Բանկային փոխանցում՝ կազմակերպությունների համար, ինչպես նախկինում։
Յուրաքանչյուր առցանց վճարում գրանցվում է ՀՀ հարկային ծառայությունում, և ՀԴՄ կտրոնը տրամադրվում է ավտոմատ։ Վճարման հաստատումից հետո հաշիվ-ապրանքագիրը նշվում է որպես վճարված, և պատվիրված ծառայությունների միացումը սկսվում է ավտոմատ։
