Դուք կարող եք պաշտպանել պանակը գաղտնաբառով՝ օգտագործելով cPanel-ի Directory Privacy գործառույթը։
1. Մուտք գործեք ձեր cPanel հաշիվ։
2. Files բաժնում սեղմեք Directory Privacy։

3. Սեղմեք այն պանակի վրա, որը ցանկանում եք բացել։![]()
4. Սեղմեք Edit, որը գտնվում է այն պանակի կողքին, որը ցանկանում եք պաշտպանել։
5. Security Settings բաժնում նշեք Password protect this directory, այնուհետև սեղմեք Save։
6. Սեղմեք Go back։
7. Էջը ներքև սքրոլլ արեք։ Create User բաժնում լրացրեք Username և Password դաշտերը կամ օգտագործեք Password Generator-ը՝ նոր պատահական գաղտնաբառ ստեղծելու և այն Notepad-ում պատճենելու համար։ Սեղմեք Save։
Այժմ, եթե փորձեք բացել գաղտնաբառով պաշտպանված պանակը ձեր բրաուզերում, օրինակ՝ www.example.com/myfolder, բրաուզերը կպահանջի մուտքի տվյալներ։
