Softaculous-ը թույլ է տալիս շատ հեշտ տեղադրել վեբ հավելվածներ։ Beehive ֆորումը տեղադրելու համար հետևեք ստորև նշված քայլերին։

 

1. Մուտք գործեք ձեր cPanel հաշիվը։


2. Software բաժնում սեղմեք Softaculous Apps Installer։

Softaculous icon

3.
cPanel-ը ձեզ կուղղորդի դեպի Softaculous ինտերֆեյս։


4. Ձախ կողմում գտեք Forums կատեգորիան, սեղմեք դրա վրա և ընտրեք Beehive։
Beehive softaculous

5. Սեղմեք Install։
Beehive install button


6. Software Setup բաժնում լրացրեք անհրաժեշտ դաշտերը․

  • Choose Installation URL: ընտրեք համապատասխան պրոտոկոլը և դոմեյնը։
    In Directory դաշտում, եթե ցանկանում եք տեղադրել ֆորումը ենթապանակում (օրինակ՝ example.com/directory), նշեք պանակի անունը։
    Եթե ցանկանում եք տեղադրել ֆորումը հիմնական դոմեյնում (example.com), թողեք դաշտը դատարկ։

Softaculous general install screen


7. Site Settings բաժնում նշեք․

  • Default Forum Webtag: ֆորումի վեբ-թեգը, օրինակ՝ MyBeehive_Forum։


8. Admin Account բաժնում մուտքագրեք հետևյալ տվյալները․

  • Admin Username: Beehive ֆորումի ադմինիստրատորի օգտանունը (անվտանգության համար մի օգտագործեք administrator կամ admin)։

  • Admin Password: օգտագործեք ուժեղ գաղտնաբառ։

  • Admin Email: ձեր էլ․ հասցեն (անհրաժեշտ է գաղտնաբառի վերականգնման և ծանուցումների համար)։

Beehive install screen
Նշում․ պահպանեք ադմինիստրատորի օգտանունը և գաղտնաբառը նոթատետրում։ Դրանք անհրաժեշտ կլինեն Beehive ֆորումի ադմին հատված մուտք գործելու համար։


9. Advanced Options: թողեք առանց փոփոխության, եթե չեք ցանկանում փոխել տվյալների բազայի անունը կամ կարգավորել ավտոմատ պահուստավորում։ Հիշեք, որ հաճախակի պահուստավորումները կարող են շատ տեղ զբաղեցնել սկավառակի վրա։

Վերջում էջը ոլորեք ներքև և սեղմեք Install։
Softaculous install button

Այս պատասխանը օգտակար էր՞: 0 Օգտատերերը գտել են սա օգտակար (0 Քվեներ)