Հուսով ենք, որ դուք արդեն ծանոթացել եք Android-ում cPanel էլ․ փոստի հաշիվը կարգավորելու ուղեցույցին և ավելացրել եք ներկառուցված փոստային վիջեթը գլխավոր էկրանին։
Android-ի ներկառուցված փոստային հավելվածը թույլ է տալիս կարգավորել անհատական ստորագրություն, որը ցուցադրվում է նամակի վերջում։
1. Բացեք Inbox կամ Gmail հավելվածը։
![]()
2. Վերևի ձախ մասում սեղմեք Menu։ Իջեցրեք ներքև և ընտրեք Settings։
3. Ընտրեք ձեր էլ․ փոստի հաշիվը։ Եթե ունեք մի քանի հաշիվ, կարող եք յուրաքանչյուրի համար կարգավորել տարբեր ստորագրություններ։
4. Սեղմեք Mobile Signature։
5.Կարգավորեք ձեր անհատական ստորագրությունը և հաստատեք՝ սեղմելով OK։
Այժմ, երբ դուք նոր նամակ եք ուղարկում կամ պատասխան եք տալիս, ստորագրությունը ավտոմատ կերպով կհայտնվի նամակի վերջում։
