WordPress-ում կատեգորիաները օգնում են կազմակերպել գրառումները։ Կարող եք ստեղծել կատեգորիաներ և ենթակատեգորիաներ, իսկ գրառումները կարող են վերաբերել մի քանի կատեգորիաների։

 

1. Մուտք գործեք WordPress-ի կառավարման վահանակ (Dashboard)։


2. Ձախ մենյուից ընտրեք Posts և սեղմեք Categories։
Wp dashboard category option

3.
Add New Category բաժնում մուտքագրեք հետևյալ տվյալները․

  • Name: Մուտքագրեք կատեգորիայի անվանումը, օրինակ՝ Computer.

  • Slug: Մուտքագրեք slug-ի անվանումը կամ թողեք դատարկ։

  • Parent: Թողեք None, կամ եթե ընտրեք կատեգորիա, նոր կատեգորիան դառնալու է դրա ենթակատեգորիան։

  • Description: Մուտքագրեք կատեգորիայի նկարագրությունը կամ թողեք դատարկ։


Wp category filling

4. Սեղմեք Add New Category։

 

Ձեր նոր կատեգորիան հաջողությամբ ստեղծվել է։

Այս պատասխանը օգտակար էր՞: 0 Օգտատերերը գտել են սա օգտակար (0 Քվեներ)