WordPress-ում կատեգորիաները օգնում են կազմակերպել գրառումները։ Կարող եք ստեղծել կատեգորիաներ և ենթակատեգորիաներ, իսկ գրառումները կարող են վերաբերել մի քանի կատեգորիաների։
1. Մուտք գործեք WordPress-ի կառավարման վահանակ (Dashboard)։
2. Ձախ մենյուից ընտրեք Posts և սեղմեք Categories։
3.Add New Category բաժնում մուտքագրեք հետևյալ տվյալները․
-
Name: Մուտքագրեք կատեգորիայի անվանումը, օրինակ՝ Computer.
-
Slug: Մուտքագրեք slug-ի անվանումը կամ թողեք դատարկ։
-
Parent: Թողեք None, կամ եթե ընտրեք կատեգորիա, նոր կատեգորիան դառնալու է դրա ենթակատեգորիան։
-
Description: Մուտքագրեք կատեգորիայի նկարագրությունը կամ թողեք դատարկ։

4. Սեղմեք Add New Category։
Ձեր նոր կատեգորիան հաջողությամբ ստեղծվել է։
