WordPress-ի plugins-ները շատ օգտակար են։ Դուք կարող եք հեշտությամբ տեղադրել plugin անմիջապես WordPress կառավարման վահանակից։


1. Մուտք գործեք WordPress-ի կառավարման վահանակ (Dashboard)։

2. Ձախ մենյուից ընտրեք Plugins և սեղմեք Add New։



3. Օգտագործեք որոնման տողը (Search) plugin-ների որոնման համար։ Օրինակ, մուտքագրեք Security, որպեսզի գտնեք անվտանգության հետ կապված plugin-ներ։



4. Ձեզ կցուցադրվեն բոլոր plugins-ները, որոնք համապատասխանում են ձեր որոնմանը։ Սեղմեք Install Now plugin-ի անունից կողքին։



5. Տեղադրման գործընթացը կպահանջի մի քանի վայրկյան։ Երբ հայտնվի Activate տարբերակը, սեղմեք դրա վրա։



Նշում
․ Plugin-ը ակտիվացնելուց հետո, Dashboard մենյուին կավելանա այդ plugin-ի նոր մենյու։ Եթե plugin-ին անհրաժեշտ է կոնֆիգուրացիա, կցուցադրվի համապատասխան տարբերակ։

Այս պատասխանը օգտակար էր՞: 0 Օգտատերերը գտել են սա օգտակար (0 Քվեներ)