Ինչպես անջատել և ջնջել WordPress Plugin
Դուք կարող եք անջատել (Deactivate) և ամբողջությամբ ջնջել չօգտագործվող plugin-ները WordPress-ի կառավարման վահանակից։
Ինչպես անջատել plugin-ը
-
Մուտք գործեք WordPress-ի կառավարման վահանակ (Dashboard)։
-
Ձախ մենյուից անցեք Plugins բաժին և սեղմեք Installed Plugins։

3. Գտեք անհրաժեշտ plugin-ը (օրինակ՝ Hello Dolly) և սեղմեք Deactivate, որը գտնվում է plugin-ի անվան տակ։
Ինչպես ջնջել plugin-ը WordPress-ում
Plugin-ը անջատելուց հետո կհայտնվի ջնջման տարբերակը։
-
Սեղմեք Delete, որը երևում է անջատված plugin-ի անվան տակ։
-
Հաստատեք գործողությունը՝ սեղմելով OK։
Plugin-ը ամբողջությամբ կջնջվի ձեր կայքից։

