Փոխանցում այլ էլփոստի հասցե


1. Մուտք գործեք ձեր cPanel հաշիվ։


2. Email բաժնում սեղմեք Forwarders, ապա սեղմեք Add Forwarder։
 

3. Լրացրեք հետևյալ դաշտերը.

  • Address to Forward: Ներմուծեք այն էլփոստի հասցեն, որը ցանկանում եք փոխանցել։ Օրինակ, եթե ուզում եք [email protected] հասցեն փոխանցել մյուս էլփոստին, այս դաշտում գրեք myemail։

  • Domain: Ընտրեք համապատասխան տիրույթը բացվող ցանկից, եթե ունեք մի քանի տիրույթ։

4. Destination դաշտում ընտրեք Forward to email address և ներմուծեք էլփոստի հասցեն, որտեղ ցանկանում եք ստանալ փոխանցված նամակները։

5. Սեղմեք Add Forwarder։

 



Փոխանցում pipe-սքրիպտ/ծրագրի միջոցով

1. Email բաժնում սեղմեք Forwarders, ապա ընտրեք Add Forwarder։

 

2. Լրացրեք հետևյալ դաշտերը.

  • Address to Forward: Ներմուծեք այն էլփոստի հասցեն, որը ցանկանում եք փոխանցել։

  • Domain: Ընտրեք համապատասխան տիրույթը բացվող ցանկից, եթե ունեք մի քանի տիրույթ։


3. Destination դաշտում սեղմեք Advanced Options, ընտրեք Pipe to a Program և ներմուծեք ձեր pipe-սքրիպտի ամբողջական ուղին, օրինակ՝ home/username/public_html/myemailpipe.php. Նշում. Ուղու սկզբում սլեշ չի օգտագործվում։

 

4. Սեղմեք Add Forwarder։

Այս պատասխանը օգտակար էր՞: 0 Օգտատերերը գտել են սա օգտակար (0 Քվեներ)